
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն նամակ է ուղարկել Պեպ Գվարդիոլային՝ ներողություն խնդրելով իսպանացի մասնագետից:
Տուրեն 2018 թվականին՝ հարցազրույցի ընթացքում մեղադրել էր Գվարդիոլային սևամորթների ու աֆրիկացիների հետ խնդիրներ ունենալու համար:
«Երբ ինչ-որ բան այն չէ, և սխալ ես թույլ տալիս, կամ մարդիկ օգտագործում են անունդ կամ քեզ, որ սխալ գործողություններ անես, ապա հարկավոր է շտկել ամեն ինչ:
Ես ուզում եմ ներողություն խնդրել տեղի ունեցածի համար, սխալ բան անելու համար:
Մենք որոշեցինք կապ հաստատել ակումբի ներկայացուցիչների հետ ու ասել, որ ես սխալ եմ արել, ես անպարկեշտ վերաբերմունք եմ ցուցաբերել ակումբի նկատմամբ:
Այդ պահից ի վեր՝ մենք սպասում ենք պատասխանի, սակայն պատասխան նամակ չկա: Եթե Գվարդիոլայի համար ինչ-որ բան այն չէ, ես ոչինչ չեմ կարող անել:
Իհարկե, թիմում ես կապեր ունեմ, սակայն ոչ բարձրաստիճան պաշտոնյաների հետ. դա անհնար է»,- The Athletic-ը մեջբերում է Տուրեի խոսքը: