«Պարի Սեն-Ժերմենն» ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցն է։
Փարիզյան գրանդը մրցաշարի կիսաեզրափակիչում 4-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրից դուբլ գրանցեց Ֆաբիան Ռուիսը, դարպասի գրավմամբ աչքի ընկան նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։
ՊՍԺ-ն եզրափակիչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպումը ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)` 4-0
Ֆաբիան Ռուիս, 6, 24, Ուսման Դեմբելե 9, Գոնսալու Ռամուշ, 87