Logo

Բելգիայի հավաքականի հայտացուցակը

20:47 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Բելգիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Դարպասապահներ. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Մաթս Սելս («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Սենե Լամենս («Անտվերպեն»), Մարտեն Վանդեվորդտ («Լայպցիգ»)։

Պաշտպաններ. Զենո Դեբաստ («Սպորտինգ Լիսաբոն»), Արթուր Տեատե («Այնտրախտ»), Մաքսիմ Դե Կյոյպեր, Բրենդոն Մեխելե (երկուսն էլ` «Բրյուգե»), Կոնի Դե Վինտեր («Ջենոա»), Վաութ Ֆաս («Լեսթեր»), Տոմա Մենյե («Լիլ»), Դիեգու Մորեյրա («Սպորտինգ»)։

Կիսապաշտպաններ. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ժորտի Մոկիո («Այաքս»), Ամադու Օնանա, Յուրի Տիլեմանս (երկուսն էլ` «Ասթոն Վիլա»), Նիկոլաս Ռասկին («Ռեյնջերս»), Հանս Վանակեն («Բրյուգե»)։

Հարձակվողներ. Շառլ դե Կետելարե («Ատալանտա»), Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի»), Մալիկ Ֆոֆանա («Լիոն»), Ռոմելու Լուկակու («Նապոլի»), Դոդի Լուկեբակիո («Սևիլիա»), Լոյիս Օպենդա («Լայպցիգ»), Ալեքսիս Սալեմակերս («Ռոմա»), Լեանդրո Տրոսարդ («Արսենալ»)։

Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը պայքարը կսկսի ընտրական J խմբում` հունիսի 6-ին հյուրընկալվելիս մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ հունիսի 9-ին` սեփական դաշտում Ուելսի հավաքականների դեմ։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner