Logo

ԵԼ. Սերոբյանի «Շերիֆը» ջախջախեց «Պրիշտինային»

22:54 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախեց Կոսովոյի «Պրիշտինային»: Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Հեթ-տրիկ գրանցեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան:

Սերոբյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց:

Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Պրիշտինա» (Կոսովո)` 4-0  (տեսանյութ)

Սիրիլ Բայալա, 11, 19, 75, Էլիջա Օլանիյի Օդեդե, 79

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner