Logo

Fastex ՊԼ. «Գանձասարն» առաջին հաղթանակը տարավ 10 հոգով մնացած «Շիրակի» դեմ խաղում

17:57 / 17.05.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Գանձասարը» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Շիրակին»։

Երևանի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ եղավ 65-րդ րոպեին Բերտրան Մանիի խփած գոլը։

Գյումրեցիները 35-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր Սերյոժա Ուռուշանյանը։

«Գանձասարն» առաջին հաղթանակը տարավ Fastex Պրեմիեր լիգայի ընքացիկ մրցաշրջանում և 9 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ «Շիրակը» 35 միավորով 6-րդն է։

Fastex Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Գանձասար» - «Շիրակ»` 1-0

Բերտրան Մանի, 65

Հեռացում` Սերյոժա Ուռուշանյան, 35 («Շիրակ»)

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner