Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Նոան» Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»:
Գոլ խփեցին Սերգեյ Մուրադյանն ու Վիրջիլ Պինսոնը:
«Նոան» Հայաստանի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմն է, որը մեկ մրցաշրջանում բոլոր տնային խաղերում հաղթել է:
Ռուի Մոտայի թիմը 76 միավոր ունի, «Արարատ-Արմենիան»` 63:
Fastex Պրեմիեր լիգա, 32-րդ տուր
«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 2-0
Սերգեյ Մուրադյան, 25, Վիրջիլ Պինսոն, 49