ՊՍԺ-ի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն Մյունխենի «Բավարիայի» դարպասը գրավելուց հետո գոլը տոնել է ավտովթարի հետևանքով մահացած պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ոճով:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս է եկել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ: Փարիզյան գրանդը քառորդ եզրափակիչում 2-0 հաշվով հաղթել է «Բավարիային»:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» դիմակայության հաղթողի հետ: «Ռեալ» - «Բորուսիա» խաղը 23:55-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:




