Logo

Goal. «Չելսին» կարող է առաջարկ անել «Ռեալին»

19:53 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է Goal-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», որն առաջիկայում կարող է տրանսֆերային առաջարկ անել «Արքայական ակումբին»։

Լոնդոնյան գրանդը կապ է հաստատել եզրայինի ներկայացուցիչների հետ` իմանալու նրա ծրագրերի մասին։ Այժմ «Չելսին» հետևում է 24-ամյա ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին։

Ռոդրիգոն իսպանական գրանդում հանդես է գալիս 2019թ. հուլիսից, 267 խաղում խփել է 68 գոլ, կատարել 50 ասիստ։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner