Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի տիտղոսը կվիճարկեն Յանիկ Սիները (Իտալիա, առաջին ռակետ) և Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երրորդ ռակետ)։
Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Ալկարասը 6-3, 7-6 (7-4) հաշվով հաղթել է Լորենցո Մուզետիին (Իտալիա, 9-րդ ռակետ)։
Սիներն էլ 1-6, 6-0, 6-3 հաշվով առավելության է հասել Թոմի Փոլի (ԱՄՆ, 12-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 1 ժամ 44 րոպե։
Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:00-ին։
Ալկարասն ու Սիները նախկինում 10 անգամ են մրցել. իսպանացին տարել է 6, իտալացին` 4 հաղթանակ։
ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android):