Logo

Կիևի «Դինամոն»` Ուկրաինայի 17-ակի չեմպիոն

22:13 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Կիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։

Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի գրանցեց «Չեռնոմորեցի» դեմ խաղում` 1-1։

Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։

«Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը երկրում ռեկորդակիր է չեմպիոնությունների քանակով։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Չեռնոմորեց» - «Դինամո Կիև»` 1-1

Ալեքսեյ Խոբլենկո, 68 - Անդրեյ Յարմոլենկո, 54 (11մ)

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner