Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեն Իսպանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի խաղում պատմական ցուցանիշ է գրանցել, հայտնում է stats foot-ը:
«Եռագույնների» ավագը, կատարելով գոլային փոխանցում, ազգային հավաքականում իր ասիստների քանակը հասցրել է 31-ի՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը:
Մբապեն այդ ցուցանիշով շրջանցել է Անտուան Գրիզմանին: Կիլիանն իսպանացիների դեմ խաղում աչքի էր ընկել նաև գոլով: