Logo

La Stampa. Յուրգեն Կլոպը կգլխավորի «Ռոման»

10:35 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Իտալական La Stampa պարբերականը սենսացիոն լուր է տարածել, ըստ որի՝ Յուրգեն Կլոպը գլխավորելու է «Ռոման»:

Աղբյուրը նույնիսկ րոպեով է նշել, թե երբ է գերմանացին հայտնել իր որոշման մասին (մայիսի 18-ին՝ ժամը 22:57-ին):

Դորտմունդի «Բորուսիայի» ու «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզչի նշանակման մասին ակնկարկել է նաև «Ռոմայի» սեփականատեր The Friedkin Group-ը՝ հրապարակելով Հռոմի տեսարժան վայրերի լուսանկարներ, որոնց սկզբնատառերը K.l.O.P.P. ազգանունն են դառնում:

Հունվարի 1-ից գերմանացին «Ռեդ Բուլի» ֆուտբոլային բաժնի ղեկավարն է:

Իտալական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին արդեն հրաժեշտ է տվել երկրպագուներին և մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ակումբի խորհրդականը:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner