«Լիվերպուլն» ակումբի հարձակվող Դիոգու Ժոտայի հիշատակին նվիրված հատուկ միջոցառում կանցկացնի, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 7-ին «Էնֆիլդ» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ Այն ուղիղ եթերում կհեռարձակվի «Լիվերպուլի» յութուբյան ալիքում։
Հարգանքի տուրքի երեկոյին կմասնակցեն Ժոտայի նախկին խաղընկերները, երկրպագուներն ու ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը` Անդրե Սիլվան, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից: