Logo

Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

23:15 / 11.07.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հաստատել է, որ անգլիացի վինգեր Նոնի Մադուեկեն կհեռանա լոնդոնյան ակումբից, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Նիզար Կինսելան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից առաջ հեռացել է «Չելսիի» ճամբարից և մեկնել Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի «Արսենալի» համար:

«Նոնին կապի մեջ է նոր ակումբի հետ, և կարծում եմ, որ նրա տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում:

Ես նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ ասել եմ, որ եթե խաղացողը ցանկանում է հեռանալ, ապա ամեն դեպքում դա դժվար է ակումբի և մարզչի համար։ Նոնին որոշել է հեռանալ: Ոչ ոք նրան չի ասել, որ պետք է հեռանա։ Եթե նա երջանիկ է, մենք էլ ենք երջանիկ»,- ասել է իտալացի մասնագետը:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner