Logo

Մեսին ռեկորդային ցուցանիշ է գրանցել MLS-ում

15:18 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին դարձել է MLS-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը կանոնավոր առաջնության 4 խաղում անընդմեջ խփել է 1-ից ավելի գոլ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Ինտեր Մայամին» արգենտինացու դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլանդ Ռևոլուշընին»:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին կանոնավոր առաջնության 15 խաղում խփել է 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: «Ինտեր Մայամիի» առաջատարը ռմբարկուների մրցավազքում զբաղեցնում է երկրորդ տեղը:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner