Logo

Ռոմանո. «Բայերը» Տեն Հագի հետ երկու տարվա պայմանագիր կստորագրի

14:49 / 25.05.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերը» մայիսի 26-ին կունենա նոր գլխավոր մարզիչ: Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել է, որ նիդերլանդցի մասնագետ Էրիկ տեն Հագը համաձայնել է գլխավորել գերմանական ակումբը:

Կստորագրվի երկու տարվա պայմանագիր: Տեն Հագը կփոխարինի իսպանացի Չաբի Ալոնսոյին, որը քիչ առաջ պաշտոնապես նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Տեն Հագը նախորդ տարվա նոյեմբերին հեռացվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner