«Նապոլին» ձեռք կբերի «Բոլոնիայի» պաշտպան Սեմ Բյոկեմային, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Աձուրին» նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար «Ռոսոբլուին» կվճարի 31 միլիոն եվրո։ Պայմանավորված 26-ամյա պաշտպանի մրցելույթներով` կարող են գործել պարգևավճարներ։
Բյոկեման դեռ շաբաթներ առաջ է անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել «Նապոլիի» հետ։ Առաջիկա ժամերին ակումբները կստորագրեն բոլոր փաստաթղթերը։
Բյոկեման «Բոլոնիայում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 80 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։
Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլին» պայմանագիր է ստորագրել բելգիացի անվանի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ, 9 միլիոն եվրոյով «Էմպոլիից» գնել է պաշտպան Լուկա Մարիանուչիի տրանսֆերային իրավունքը։ Նեապոլյան ակումբ կտեղափոխվի նաև ՊՍՎ-ի վինգեր Նոա Լանգը։