Logo

Սարիկ Անդրեասյանը հայտարարել է «Մանյունյա» մուլտսերիալի աշխատանքների մեկնարկի մասին

10:50 / 09.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Սարիկ Անդրեասյան-Մանյունյա

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Telegram-ի իր ալիքում հայտարարել է «Մանյունյա» մուլտսերիալի աշխատանքի մեկնարկի մասին։

«Սկսում ենք «Մանյունյա» մուլտսերիալի արտադրությունը։ Անհամբեր սպասեք դրան հաջորդ տարի: Զիլ է լինելու»,- գրել է Սարիկ Անդրեասյանը։

Կինոռեժիսորը ցուցադրել է նաև հերոսների և վայրերի առաջին էսքիզները: Մասնավորապես, Անդրեասյանը հրապարակել է գլխավոր հերոսուհու՝ Նարինեի, տատիկի ու հոր, ինչպես նաև Մանյունյայի տան նկարները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ գրող Նարինե Աբգարյանն էր իր ֆեյսբուքյան էջում հայտնել, որ իր «Մանյունյա» հայտնի ստեղծագործության հիման վրա եռաչափ անիմացիոն սերիալ կնկարահանվի: Սերիալը կունենա 52 դրվագ, 52 նոր պատմություն, քանի որ պրոդյուսերները որոշել են ամբողջությամբ չկրկնօրինակել գիրքը:

Սերիալը կնկարահանի Asymmetric VFX ստուդիան, ռեժիսորը կլինի Վիկտոր Լակիսովը։ 

Ստեղծագործության հերոսները՝ Նարկա, Մանյունյա, Կարինկա, Բա, Մանյունյայի տունը․

Մանյունյա-1

 

Մանյունյա-2

Մանյունյա-3

 

 

«Մանյունյա»-ի մասին...

«Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց WiFi-ի ու համակարգչային խաղերի:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner