Լիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և իր պատմության մեջ 21-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն:
🟢⚪ BICAMPEÕES NACIONAIS 2024/2025 🏆🏆 pic.twitter.com/mUlZqHu45K
— Sporting CP 🏆🏆 (@SportingCP) May 17, 2025
«Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթեց «Վիտորիա Գիմարայնշին»: Գոլերից մեկը խփեց շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը, որը դարպասի 39 գրավմամբ դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու: «Սպորտինգը» 82 միավորով գրավեց առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»:
Պորտուգալիայի առաջնություն, 34-րդ տուր
«Սպորտինգ Լիսաբոն» - «Վիտորիա Գիմարայնշ»` 2-0 (տեսանյութ)
Պեդրու Գոնսալվեշ, 55, Վիկտոր Դյոկերեշ, 82