Logo

«Ուիմբլդոն-2025». Խաչանովը լավագույններից էր իրացրած բրեյք-փոյնթերի քանակով

10:40 / 16.07.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) լավագույններից էր «Ուիմբլդոն-2025»-ում իրացրած բրեյք-փոյնթերի քանակով, հաղորդում է Opta Ace-ը։

Այս վիճակագրությամբ լավագույններն էին իսպանացի Կառլոս Ալկարասը և սերբ Նովակ Ջոկովիչը, որոնք 32-ական բրեյք-փոյնթ են իրացրել։

«Ուիմբլդոն-2025». Մրցաշարի առաջատարներն  իրացրած բրեյք-փոյնթերի քանակով.

Կառլոս Ալկարաս (Իսպանիա) - 32
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 32
Յանիկ Սիներ (Իտալիա) – 29
Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 23
Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) – 21

«Ուիմբլդոն-2025»-ի տղամարդկանց մենախաղում Կարեն Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ չորս սեթում պարտվեց Թեյլոր Ֆրիցին (3-6, 4-6, 6-1, 6-7 (4-7)):

«Ուիմբլդոնի» մրցախաղերը ցուցադրվում էին «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner