Աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը դուրս եկավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ:
Ամերիկացին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցեց աշխարհի 44-րդ ռակետ Ջորդան Թոմփսոնի դեմ: Ֆրիցն առաջին սեթում 6-1 հաշվով հաղթեց Ավստրալիայի ներկայացուցչին, որը երկրորդ սեթի ժամանակ, երբ պարտվում էր 0-3 հաշվով, վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը:
Ֆրիցը քառորդ եզրափակիչում կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին, որը կարիերայում երկրորդ անգամ է հասել «Ուիմբլդոնի» այդ փուլ:
Ֆրիցի մասնակցությամբ մրցախաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով, այժմ հեռուստաալիքի եթերում Նիկոլաս Ջարի - Քեմերոն Նորի մրցախաղն է: