
Սխալ է այն կարծիքը, թե մանկավարժությունը գիտություն է երեխայի մասին, այլ ոչ թե մարդու մասին։ Յանուշ Կորչակ
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: Շառլոթ Բրոնտե
Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի: Էլբերթ Հաբարդ
Աշակերտին սովորեցրու աշխատել, նրան ստիպիր ոչ միայն սիրել աշխատանքը, այլև այնքան նրան հարազատանալ, որպեսզի այն դառնա նրա երկրորդ բնավորությունը, սովորեցրու նրան այն բանին, որ նրա համար աներևակայելի լինի այլ կերպ, քան սեփական ուժերով որևէ բան յուրացնելը, որ նա ինքնուրույնաբար մտածի, որոնի, իրեն դրսևորի, զարգացնի իր ննջող ուժերը, իրենից մշակի անսասան մարդու։ Ադոլֆ Դիստերվիգ
Գոյություն ունեն միայն երկու տեսակի ուսուցիչներ. նրանք, ովքեր աշակերտներին սովորեցնում են չափից շատ, և նրանք, ովքեր ոչինչ չեն սովորեցնում: Սեմուել Բաթլեր
Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել: ՈՒինսթոն Չերչիլ
Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: Լև Տոլստոյ
Լավ ուսուցիչ գտնելը դժվար է, լավ աշակերտ գտնելը՝ ավելի դժվար: Սուն Լուտան
Լավ ուսուցիչը կարող է սովորեցնել ուրիշներին նույնիսկ այն, ինչ ինքը չի կարող անել: Տադեուշ Կոտարբինսկի
Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին: Լեոնարդո Դո Վինչի
Յուրաքանչյուր ոք, ով հիշում է իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդներն ու տեխնիկան։ Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է։ Սինդի Հուք
Ոչինչ այնքան ավ չեն հիշում աշակերտները, որքան իրենց ուսուցիչների սխալները: Անտոն Լիգով
Լավ և հանճարեղ ուսուցչի տարբերությունն այն է, որ լավ ուսուցիչը զարգացնում է երեխայի ընդունակությունները մինչև դրանց սահմանագիծը, իսկ հանճարեղ ուսուցիչը անմիջապես տեսնում է այդ սահմանագիծը: Մարիա Կալլաս
Ուսուցանել, նշանակում է կրկնակի սովորել: Ժոզեֆ Ժուբեր
Ուսուցիչը և նրա մտածելակերպը`ահա որն է ամենագլխավորը ամենայն ուսուցման ու դաստիարակության գործում: Ադոլֆ Դիստերվիգ
Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվի նրա ազդեցությունը: Հենրի Ադամս
Ուսուցիչը, եթե նա ազնիվ է, միշտ պետք է ուսադիր աշակերտ լինի: Մաքսիմ Գորկի
Ուսուցիչն այն մարդն է, ով աճեցնում է երկու միտք այնտեղ, որտեղ նախկինում միայն մեկն էր աճում: Էլբերթ Հաբարդ
Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: Ռալֆ Էմերսոն
Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն: Միխայիլ Կալինին