Logo

Գյուստավ Ֆլոբեր

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 12.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Անբարո 1 - Գյուստավ Ֆլոբեր

1856 թվականին փարիզյան դատարանի առաջ կանգնած էր մի տղամարդ…

Նրան մեղադրում էին վերջերս թերթերում հայտնված մի վեպի տպագրության մեջ, որտեղ գրողը, ըստ դատարանի, կեղտոտում էր հասարակությունը՝ անբարո վարքեր նկարագրելով… Այդ տղամարդը դեռ անհայտ էր հասարակության համար, բայց վեպի դատավարությունից հետո, որն, ի դեպ նրա առաջին ստեղծագործությունն էր, նա դարձավ ֆրանսիական գրականության ամենակարդացվող և հայտնի գրողներից մեկը:

Այդ մարդը Գյուստավ Ֆլոբերն էր…

Իսկ՝ ի՞նչ եղավ վեպի տպագրության, դատավարության և վիպասանի հետ, կպարզենք ստորև…

Բժիշկի որդին

Գյուստավ Ֆլոբերը ծնվել է 1821 թվականի դեկտեմբերի 12-ին Ռուան քաղաքում, բժիշկների ընտանիքում: Հայրն աշխատում էր տեղի հիվանանոցում, իսկ պապիկը հայտնի բժիշկ էր: Մանկության տարիների մեծ մասը գրողն անց է կացրել քրոջ և եղբեր հետ հիվանդանոցի միջանցքներում. դեռ 8 տարեկանում նա լիովին հանգիստ էր տանում արյան տեսքը, վիրահատությունն ու մահը, քանի որ այդ ամենը նրա աչքի առաջ էր ամեն օր:

Գյուստավ Ֆլոբեր - Գյուստավ Ֆլոբեր12 տարեկանում Ֆլոբերն ընդունվում է Ռուանի Թագավորական քոլեջ, իսկ արդեն մի քանի տարի անց բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում է Փարիզ, իրավաբանություն ուսումնասիրելու համար: Սակայն պատանի Գյուստվին Փարիզն ու իր բաց բարքերը բոլորովին դուր չեն գալիս, և նա 2 տարի անց կիսատ է թողնում կրթությունը: Բայց այս որոշման համար կար նաև մեկ այլ պատճառ. Փարիզում նա առողջական խնդիրներ է ունենում, բժիշկներն ախտորոշում են էպիլեպսիա: Հետագայում արդեն ռեալիստ արձակագիրը կհիշի, որ այդ տարիներին Փարիզը տվել է նրան միայն լավ ընկերներ ու գրելու, մեկուսանալու ցանկություն:

Իսկ գրելու

․․․տաղանդը նկատվում էր նրա մոտ դեռ փոքրուց, բայց Ֆլոբերը վճռում է այն գործի դնել բավականին ուշ, քանի որ «ճիշտ բառի» ընտրությունը շատ կարևոր էր համարում և պատանի տարիքում է կարողանում արդեն գտնել հենց այդ «ճիշտ բառը»: Ի դեպ, Ֆլոբերը համարվում է «ճիշտ բառի» le mot juste թեորիայի հիմնադիրը. արձակագիրը կարծում էր, որ գրել ու տաղնադ ունենալ դեռ չի նշանակում լավ գրել, նա օրերով տանջվում էր իր առաջին ստեղծագործության՝ «Տիկին Բովարի»-ի վրա՝ գրել-ջնջելով և փնտրելով իրականությունն ու զգացմունքը նկարագրող «ճիշտ բառը»: Զարմանալի չէ, որ այս վեպի աշխատանքները տևել են 5 տարի՝ 56 ամիս:

Gustave Flaubert01 - Գյուստավ ՖլոբերԹողնելով Փարիզը՝

Ֆլոբերը հաստատվում է ընտանեկան առանձնատանը, որը գտնվում է Կրուասեում: Այստեղ նա ապրում է գրեթե ամբողջ կյանքն՝ այդպես էլ չհարմարվելով Փարիզին:

1846 թվականին մահանում է Ֆլոբերի հայրը՝ որդուն ժառանգություն թողնելով 500 հազար ֆրանկ կարողություն: Այս գումարը լիովին բավարար էր Գյուստավի համար, որպեսզի չմտածի աշխատելու մասին, և տրվի սիրելի աշխատանքին՝ այն է գրելը:  Անմիջապես հոր մահից հետո Ֆլոբերն անցնում է «Տիկին Բովարի»-ի ստեղծման աշխատանքներին: Իսկ արդեն 1856 թվականին լույս է տեսնում վեպը, որից հետո նրան մեղադրում են անբարո բարքերի նկարագրության և տարածման մեջ: Իսկ ինչի՞ մասին էր վեպը, ինչո՞ւմն էր նրա «անբարոյականություն»:

Մադամ Բովարի - Գյուստավ ՖլոբերԷմմա

Վեպը պատմում է Էմմա Բովարիի մասին, որն ամունության մեջ դժբախտ է, չի սիրում այլևս ամուսնուն, իսկ վերջինս, ի դեպ, պաշտում և աստվածացնում է կնոջը, մինչդեռ Էմման սեր է փնտրում այլուր: Ամուսնու մասին խոսելիս Էմմա Բովարին հեղինակի անունից ասում է՝

«Շառլի խոսքը մայթի պես տափակ էր»:

Իր սիրեկանների նվերների համար նա մի ամբողջ կարողություն է ծախսում, պարտքերի մեջ է ընկնում՝ գրավատուն դնելով տան կահույքն ու իրերը: Էմման ու սիրեկանն առաջին անգամ սիրով են զբաղվում իրենց վարձած կառքում։ Նոր սիրեկանի հետ հարաբերությունները ստիպում են նրան խաբել ամուսնուն՝ ավելի ու ավելի շատ ստով լցնելով ընտանեկան կյանքը։

«Սուտը կենսական նշանակություն ուներ նրա համար, այն դարձել էր հաճույքի պես մի բան. եթե Էմման ասում էր, որ երեկ զբոսնում էր փողոցի ԱՋ կողմում, պետք էր հասկանալ, որ իրականում նա «ՋԱԽ» էր գնում»

ezgif.com resize - Գյուստավ Ֆլոբեր

Բայց նա թաղված է ոչ միայն ստի, այլ նաև պարտքերի մեջ։ Երբ պարտատերն արդեն չի դիմանում և դիմում է դատարան, Էմման, փորձելով ելք գտնել, դիմում է սիրեկանին, մյուս ծանոթներին, սակայն ապարդյուն։ Չկարողանալով ապրել ստեղծված իրականությունում և միաժամանակ չկարողանոլով ստեղծել այլ իրականություն, որտեղ նա սիրված է, հասկացված՝ էմմա Բովարին դիմում է հուսահատ քայլի՝ ինքնասպանության: Նրան չի կանգնեցնում անգամ դուստրը, որի հանդեպ Էմման այպես էլ չի կարողանում իրական մայրական զգացմունքներ տածել և խղճում է Բերթային այդպիսի մայր ունենալու համար: Էմման դեղատանը մկնդեղ է ձեռք բերում և թունավորվում: Կնոջ մահից հետո Շառլը պարզում է նախ պարտքերի, ապա՝ սիրեկանների մասին իրականությունը։ Նա ցնցվում է և չկարողանակով դիմանալ այդ փորձությանը՝ մահանում է։

Հետագայում վեպի մասնի  խոսելիս Գյուստավ Ֆլոբերը կասի՝

«Էմմա Բովարին ես եմ»: 

58409771 586755848485427 1619270112638876807 n.jpg? nc ht=instagram.fevn1 3.fna.fbcdn - Գյուստավ ՖլոբերԱհա այս բարքերն էր դատարանը համարում անհարիր, բայց ինչպես սովարաբար լինում է, հակագովազդը գովազդի ևս մի տեսակ է, ինչով և դատարանը գրավեց ընթերցողի ուշադրությունը: Գյուստավ Ֆլոբերն արդարացվեց, իսկ «Տիկին Բովարին» հայտնվեց փարիզյան հասարակության տարբեր խավերի ընթերցողների ուշադրության կենտրոնում. բոլորը քննարկում էին Էմմային… Իսկ ֆլոբերը հաղթանակից հետո վերադառնում է առանձնատուն և վարում նույն մեկուսացած կյանքը, որն ուներ վեպի ստեղծման ժամանակ: Նա մի քանի անգամ է լքում Կրուասեն. մեկնում է շրջագայության Եգիպտոս, Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս և Իտալիա:

Ֆլոբերն այդպես էլ չի ամուսնանում

Բայց հատկանշական է նրա սիրային հարաբերությունները Գի դը Մոպասանի մոր հետ, որն արդեն այրի էր, իսկ Ֆլոբերը լավագույն սիրեկանն էր, որը ոչինչ չէր պահանջում, լավ զրուցակից էր, փարձառու ուղղորդող և խորհրդատու այն ժամանակ դեռ սկսնակ Մոպասանի համար: Հենց Ֆլոբերն է ժամանակին հավանություն տվել Մոպասանի «Ճարպագնի»-ի, «Մի կյանք»-ի  և «Սիրելի բարեկամ» վեպերի համար:

Guy de Maupassant - Գյուստավ ՖլոբերԱռողջության վաթարացման պատճառով

էպիլեպսիայի նոպաները սկսում են ահագնանալ: Գրողը վախճանվում է 58 տարեկանում՝ 1880 թվականի մայիսի 8-ին իր առանձնատանը: Բժիշկները մահվան պատճառ են գրանցում գլխուղեղի արյան զեղումը: Հուղարկավորությունը տեղի է ունենում մայիսի 11-ին, որին մասնակցում են ֆրանսիական գրականության ականավոր դեմքեր՝ ինչպիսիք են՝ Էմիլ Զոլան, Գի դը Մոպասանը, Ալֆոնս Դոդեն: Ֆլոբերի աճյունը թախված է հայրենի Ռուանում: Հետագույում նրա վեպի համանուն մոտիվներով էկրանավորվեցին բազմաթիվ «Տիկին Բովարիներ», Ֆլոբերի անունով կոչվեցին համալսարաններ, փողոցներ: Իսկ Ռուանում 2008 թվականին Ֆլոբերի անունով կամուրջ կառուցեցին, որը Եվրոպայի ամենամեծ շարժական կամուրջն է:

«Գույություն ունի երջանիկ լինելու 3 պայման՝ լինել հիմար, էգոիստ և ամենակարևորը՝ առողջ: Բայց եթե սրանցից մեկը բացակայում է, մյուսներն անօգուտ են»…

Գյուստավ Ֆլոբեր

Կարդացեք նաև՝

 


fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner