
Հայկական կինոյի ամենասիրված ու տարբերվող դերասաններից մեկի՝ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է հոկտեմբերի 3-ը: Այս առիթով Vnews-ն իր ընթերցողին է ներկայացնում օրվա հերոսի մասին ծավալուն այս հոդվածը:
Ջիգարխանյանը հայ հանդիսատեսի կողմից սիրված է իր կռվավար դերերով, անհաշտ ու շիտակ մարդու կերպարներով: Նա բազմաթիվ հայ և ռուս ռեժիսորների այցեքարտն է համարվել ու համարվում մինչ այսօր, թեպետ առողջական խնդիրների պատճառով դերասանն այլևս չի նկարահանվում, բայց ինչպես ինքն է ասում՝ ուշադիր հետևում է թատրոնի ու կինոյի անցուդարձին: Ջիգարխանյանը հայտնի է ոչ միայն որպես կինոյի դերասան, նա մեծ ու հրաշալի թատերական ուղի է անցել: Մոսկվայում երկար տարիներ դասավանդել է դերասանական վարպետություն, ավելին՝ հիմնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ «Театр Д» անվանմամբ:
Մանկություն և պատանեկություն

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին: Տղան ընտանիքում երկրորդ երեխան էր: Երբ Ջիգարխանյանը վեց ամսական էր, հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:
Արմեն Ջիգարխանյանը մանկուց երազել է դերասան դառնալ: Մայրը, սիրելով թատրոնը, որդուն հաճախ է տանում ներկայացումների, որտեղ տղան սիրահարվում է թատրոնին, իսկ արդեն գիտակից տարիքում որոշում է, որ իր կյանքի ուղին կապելու է միայն թատրոնի հետ:
Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Ջիգարխանյանը մեկնում է Մոսկվա՝ դերասանի մասնագիտությունը սովորելու: Սակայն նրան մերժում են ռուսերեն լավ չտիրապետելու պատճառով՝ չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը մեծացել էր ռուսալեզու միջավայրում և կատարելապես գիտեր լեզուն, սակայն արտասանությունը շատ տարբերվող էր: Երիտասարդը վերադառնում է տուն և 17 տարեկանից սկսում է աշխատել «Արմենֆիլմ» կինոնախագծում ՝ որպես օպերատորի օգնական:
2 տարի շարունակ Ջիգարխանյանը խնամքով պատրաստվում էր ընդունելության քննություններին: Երիտասարդը որոշում է այլևս ռիսկի չդիմել, ուստի մնում է Երևանում և փորձում է ընդունվել Արվեստի և թատրոնի ինստիտուտ, որտեղ էլ հանձնում է ընդունելության քննությունները: Ջիգարխանյանի դերասնական կենսագրությունը սկսվում է ընդունելությունից անմիջապես հետո:
Թատրոն
Նույնիսկ ինստիտուտի 1-ին կուրսում սովորելիս՝ 1955 թվականին Արմեն Ջիգարխանյանն առաջին անգամ հայտնվում է պրոֆեսիոնալ բեմ՝ խաղալով էպիզոդիկ դեր՝ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Իվան Ռյբակով» պիեսում: Երիտասարդ դերասանն անմիջապես սիրահարվում է հանդիսատեսին, ուստի 12 տարով ընդգրկվում է թատերախմբում, որի ընթացքում թատրոնում կատարում է ավելի քան 30 դեր:

Հիմնական դերակատարումները չէին տրվում դերասանին, բայցևայնպես Ջիգարխանյանին հաջողվում էր փայլուն մարմնավորել արտառոց դերակատարումները, որոնց իրականացման համար դերասանին շատ օգնում էր տարբերվող արտաքինը: Արմեն Ջիգարխանյանն ավարտել է թատերական ինստիտուտը 1958-ին ՝ հասցնելով արդեն հայտնի լինել մի քանի կերտած դերակատարումներով:
Ճակատագրական հանդիպումը
Դերասանի կյանքում ամենակարևոր իրադարձությունը Անատոլի Էֆրոսի հետ հանդիպումն էր, որը 1967-ին «Լենկ» թատրոնի ռեժիսորն էր: Նկատելով երիտասարդի տաղանդը՝ ռեժիսորը Ջիգարխանյանին հրավիրում է Մոսկվայի իր թատերախումբ: 60-ականներին Լենկոմի համբավը տարածված էր ամբողջ Սովետական Միությունով մեկ, ուստի երիտասարդ դերասանը բաց չի թողնում այդ հրաշալի հնարավորությունը և տեղափոխվում է Մոսկվա:
«Լենկ» թատրոնի հետ համագործակցության ընթացքում Արմեն Ջիգարխանյանին հաջողվել է մասնակցել մի շարք ներկայացումների: Բայց որոշ ժամանակ անց դերասանը դուրս է գալիս թատրոնից, քանի որ Էֆրոսը դադարեցնում է տնօրենի լիազօրությունները թատրոնում: Չնայած այն հանգամանքին, որ նոր տնօրենը բավականին աջակցում էր երիտասարդ Արմենին, բայց առանց Անատոլի Էֆրոսի աշխատելն այլևս հաճույք չէր պատճառում Ջիգարխանյանին:
Ընդհանուր առմամբ, դերասանը 2 տարի աշխատել է Լենկոմում, այնուհետև սկսել է մասնակցել Վ.Մայակովսկու թատրոնի ներկայացումներին: Ջիգարխանյանն աշխատել է այս հաստատության հետ մինչև 90-ականների կեսերը: Նա ներգրավված էր «Տրամվայ ցանկության» հաջող ներկայացուման մեջ: Ընդհանուր առմամբ՝ Մայակովսկու թատրոնի հետ համագործակցությունը տևել է 27 տարի, որից հետո դերասանը հիմնել է իր սեփական թատրոնը և լքել է Մայակովսկու թատրոնի մշտական անձնակազմը:
Կինո
Պատանեկության տարիներին Արմեն Ջիգարխանյանը ցանկացել է խաղալ ֆիլմերում և, հետևաբար, ակտիվորեն մասնակցել է քասթինգներին: Սակայն նրան նկատել են բավականին ուշ: Երիտասարդը դեբյուտային փոքր դերով հայտնվում է 1959 թվականին նկարահանված «Փլուզումը» ֆիլմում, բայց ֆիլմը, ցավոք, գրեթե աննկատ է անցնում կինոարդյունաբերության աշխարհում:

1960-1965 թվականներին Ջիգարխանյանը նկարահանվում է մի քանի ֆիլմերում, այդ թվում` «Ջրերը բարձրանում են» ֆիլմում կատարում է գլխավոր դերերից մեկը: Այս ֆիլմը հնարավորություն տվեց երիտասարդին գրավել Ֆրունզե Դովլաթյանի ուշադրությունը: Ջիգարխանյանը նկարահանվեց «Եռանկյունի» ֆիլում, որի համար էլ արժանացավ Հայաստանի պետական մրցանակ (և մինչ այժմ Արմեն Ջիգարխանյանը հպարտ է այս աշխատանքով):

1980-ից 1989 թվականներին դերասանը նկարահանվել է 50 ֆիլմում, որոնց շարքերում ամենահայտնին «Թեհրան -43»-ն է:
Անձնական կյանքը
Դերասանի առաջին կնոջ՝ Ալլա Վանովսկայայի մասին քիչ բան է հայտնի: Նրանք միասին աշխատել են Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում: Դերասանուհին 14 տարի մեծ է եղել Ջիգարխանյանից, հանուն որի լքել է առաջին ընտանիքը: Զույգն ամուսնացած է եղել ավելի քան 10 տարի, որի արդյունքում ծնվել է նրանց դուստրը ՝ Ելենան: Ծննդաբերելուց հետո պարզվում է, որ Ալլան լուրջ հոգեկան խնդիրներ է ունեցել, որունց պատճառով էլ Ջիգարխանյանը ստիպված է լինում վերցնել դստերը և ամուսնալուծության դիմում ներկայացնել:
Երկրորդ կինը
Երկրորդ կնոջը Ջիգարխանյանը հանդիպում է Մոսկվա տեղափոխվելուց առաջ: Տատյանա Վլասովան այդ ժամանակ Ռուսաստանից տեղափոխվել էր Երևան: Զույգն ամուսնանում է Մոսկվայում և Տատյանան մայրություն է անում Ելենային, իսկ Ջիգարխանյանն էլ խորթ հոր պարտականություններն է հանձն առնում առաջին ամուսնությունից Վլասովայի որդուն՝ Ստեփանին:

90-ականների վերջում փոփոխություններ էին ուրվագծվում Ջիգարխանյանի անձնական կյանքում. դերասանը կնոջ համար տուն է գնում ԱՄՆ-ում և Տատյանան տեղափոխվում է ԱՄՆ, իսկ Ջիգարխանյանը մնում է Մոսկվայում և տարեկան 2 անգամ այցելում է Տատյանային, բայց շուտով այդ այցերը դադարեցվում են:
23 տարեկանում մահանում է Ջիգարխանյանի դուստրը՝ թունավորվելով սեփական մեքենայում ածխածնի երկօքսիդից:

Երրորդ ճակատագրականը
2014 թվականին հայտնի է դառնում, որ դերասանը նոր սեր ունի ՝ 35-ամյա Վիտալինա Ցիիմբալյուկ-Ռոմանովսկայան, նախկինում Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական ղեկավարը, իսկ 2015-ի հունիսից՝ նույն թատրոնի տնօրենը: Ջիգարխանյանը երիտասարդ կնոջ հետ մի քանի տարի ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ:
Ամուսինները հարաբերությունները պաշտոնապես արձանագրել են 2016-ի փետրվարի 25-ին: 2017-ի հոկտեմբերին Ջիգարխանյանի ընտանիքում սկանդալ է բռնկվում. նա ամունալուծության դիմում է ներկայացնում դատարան՝ հայտնելով, որ մեղադրում է կնոջը գողության մեջ, իսկ երիտասարդ կինն էլ իր հերթին հերքում է այս մեղադրանքը: Ավելի ուշ դերասանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներին հայտարարեց, որ անշարժ գույքի բոլոր փաստաթղթերը գրված են իր երիտասարդ կնոջ անունով, ուստի ամուսնալուծվելու դեպքում նա այլևս ապրելու տեղ չի ունենա:

Առողջական վիճակը
2018-ին լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ ստանալ, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը վատթարանում է: Մեկ տարվա ընթացքում 5 անգամ դերասանին ցուցաբերվել է շտապ բուժօգնություն: Ապրիլի վերջին սրտի կաթվածից հետո Ջիգարխանյանը ընկել է կոմայի մեջ, որից որոշ ժամանակ անց, բարեբախտաբար, դուրս է եկել:
Vnews-ը շնորհավորում է մեր սիրելի դերասանին տարեդարձի կապակցությաբ և մաղթում է նրան առողջություն ու խնդիրների շուտափույթ լուծում: