Logo

Վան Գոգի ինքնադիմանկարները. բացահայտելով նկարչի հոգեբանությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 03.03.2022ՍՊՈՐՏ
Վան Գոգ- ինքնադիմանկար

Վինսենթ վան Գոգն ընդամենը 10 տարվա ընթացքում ստեղծել է 36 ինքնանկար։ Այս աշխատանքները նրա մասին չեն, թե ինչպիսի տեսք ունի Վան Գոգը (մենք դա մեկ նկարից էլ գիտենք), այլ այն մասին, թե ինչպես է նա զարգացել որպես նկարիչ:

Վան Գոգի ինքնանկարները բանալին են` հասկանալու, թե ինչպես էր նա ցանկանում ընկալվել որպես նկարիչ, և ինչպիսինն էր նրա հոգեբանությունը:

Ստորև ներկայացնում ենք Վինսենթ վան Գոգի 5 ինքնադիմանկար.

Ինքնադիմանկար մոխրագույն գլխարկով, 1887 թվական

Ինքնադիմանկար մոխրագույն գլխարկով

Վան Գոգի այս դիմանկարում տեսնում ենք, թե ինչպես է նա ուսումնասիրել և կիրառել պուենտիլիստների տեխնիկան։ Բայց կետերը ներկելու փոխարեն տարբեր ուղղություններով ներկի կարճ շերտեր է օգտագործում արտիստը։ Նա նույնիսկ մի տեսակ լուսապսակ է ստեղծել իր գլխի շուրջը։ Այն ծառայում է որպես նախերգանք այն բանի, ինչը հետագայում կդառնա նրա այցեքարտը:

Ինքնադիմանկար վիրակապված ականջով և ծխամորճով, 1889 թվական

Ինքնադիմանկար վիրակապված ականջով և ծխամորճով

Վան Գոգը նկարել է այս ինքնադիմանկարը հիվանդանոցում գտնվելու ժամանակ: Այն, ինչ տարբերում է այս դիմանկարը նախորդներից, նկարչի արտաքինի կտրուկ փոփոխությունն է: Վան Գոգը կարծես հոգնած է և հիասթափված: Նա քիչ բան էր հիշում Գոգենի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին (ըստ պաշտոնական պատմության՝ հոլանդացի նկարիչը ածելիով կտրել է ականջը՝ 1888 թվականին Գոգենի հետ վիճաբանությունից հետո։ Առատ արյունահոսությամբ Վան Գոգը հասարակաց տուն է գնացել և կտրած ականջը փոխանցել Ռեյչել անունով մարմնավաճառին)

Ինքնադիմանկար վիրակապված ականջով, 1889 թվական 

Ինքնադիմանկար վիրակապված ականջով

Վան Գոգը նկարել է այս ինքնադիմանկարը հիվանդանոցից տուն վերադառնալիս՝ իր ականջն այլանդակելուց հետո: Նկարիչն իր ինքնանկարների համար օգտագործել է հայելի, ինչի պատճառով ոմանք սխալմամբ կարծում են, թե նա ձախ ականջի փոխարեն կորցրել է աջ ականջի մի մասը։

Վան Գոգն իր ստուդիայում՝ վերարկուով և գլխարկով։ Նրա դեմքի արտահայտությունն անշարժ է ու մելամաղձոտ։ Աջ կողմում մենք տեսնում ենք ճապոնական տպագիր. Վան Գոգը սիրում էր ճապոնական արվեստը, և այն բազմիցս օգտագործել է որպես ոգեշնչման աղբյուր:

Ինքնադիմանկար, 1889 թվական

Ինքնադիմանկար, Վան Գոգ

Այս կտավը Վան Գոգի նկարած ամենավերջին ինքնադիմանկարներից է։ Հիվանդանոցում կամավոր մնալու առաջին ամիսներին նկարիչը հիմնականում նկարել է շրջակա բնապատկերը։ Բայց 1889 թվականի հուլիսի սկզբին, երբ նկարելիս է եղել մանկատան մոտ գտնվող դաշտերում, Վինսենթը նյարդային ծանր խանգարում է ունեցել, որը կարող էր լինել էպիլեպսիայի ախտանշան: Հինգ շաբաթ շարունակ անաշխատունակ և խիստ վրդովված նկարիչն ամբողջ օրն անցկացնում էր իր արվեստանոցում՝ հրաժարվելով նույնիսկ այգի դուրս գալուց: Այս նկարը նրա ստեղծած առաջին աշխատանքն է այս իրավիճակից վերականգնվելուց հետո։ 

Ինքնադիմանկար, 1889 թվական

Ինքնադիմանկար- Վան Գոգ 2

Արվեստի պատմաբանները համոզված չեն՝ արդյո՞ք այս կտավը կամ «Ինքնադիմանկար առանց մորուքի»-ն Վան Գոգի վերջին ինքնադիմանկարն է։ Վինսենթի հագին կոստյում է, այլ ոչ թե վերարկու, որը սովորաբար կրում էր աշխատելիս։ Նրա դիմագծերը կոշտ են ու նիհար, կանաչ աչքերն անհաշտ ու անհանգիստ են թվում: Լուծվող գույները և բուռն նախշերն ազդանշան են լարվածության և ճնշման զգացումի՝ խորհրդանշելով նկարչի այն ժամանակվա հոգեվիճակը:

Նկարիչը կարծում էր, որ այստեղ ներկայացված նկարն արտացոլում է իր «իսկական բնավորությունը»։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

17:19 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
45-ամյա Վինուս Ուիլյամսը կվերադառնա մեծ կորտ

Պաշտոնական
16:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու Ռուտե Կարդոզոն հարգել են Ժոտայի և նրա եղբոր հիշատակը

16:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը կազմել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների խորհրանշական հավաքականը

15:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպերցյանը խաղընկերների հետ ներկայացրել է Սուպերգավաթի հանդիպման նախավարժանքի համար հատուկ մարզաշապիկը

15:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Նրանք 21-ի փոխարեն 20 օր կհանգստանան». «Ռեալի»` Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը չի հետաձգվի

14:56 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մալիկ Թիլմանը` «Բայերի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:21 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ստեֆանո Պիոլին 6 տարի անց վերադարձավ «Ֆիորենտինա»

Պաշտոնական
13:54 / 12.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

13:26 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է «Վանին»

12:55 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Աթլետիկոն» ու «Տոտենհեմը» չեն բանակցում. տրանսֆերային պատմությունն ավարտված է

12:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել 86 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստին

11:54 / 12.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 12-ի խաղերի անոնսը

11:15 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Յուվենտուսը» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

10:48 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
2023թ. հոկտեմբերից որակազրկված Ալեխանդրո Գոմեսը նոր ակումբ ունի

Պաշտոնական
10:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Հիվանդությունն այլևս չի անհանգստացնում». Լուի վան Գալն ապաքինվել է քաղցկեղից

00:49 / 12.07.2025 • Թենիս

Ալկարասը` Սիների դեմ առաջիկա եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:10 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Ժոտան հավերժ կլինի մեր «20» համարը». «Լիվերպուլը» շրջանառությունից հանեց Դիոգուի խաղահամարը

Պաշտոնական
23:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ավելի քան 61 միլիոն եվրո. Էնթոնի Էլանգան` «Նյուքասլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:15 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

22:55 / 11.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:32 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
22:15 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ում մեկնարկեց պարտությունով

21:53 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները վստահ հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

21:33 / 11.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

20:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» նոր հարձակվող ունի

Պաշտոնական
20:25 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կրակոցներ, բռնություն. կողոպտիչները մտել են աշխարհի չեմպիոն Մոլինայի կնոջ ծնողների տուն

19:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Քրիստալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից

Պաշտոնական
19:31 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում է

19:16 / 11.07.2025 • Ֆորմուլա 1

Daily Mail. «Ռեդ Բուլի»՝ պաշտոնանկ արված ղեկավարը կարող է խոշոր փոխհատուցում ստանալ

19:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան․ «Այժմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ ու պատրաստվում եմ նոր մրցաշրջանին»

18:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic․ Դյոկերեշը դավաճանված է զգում ու չի ցանկանում միանալ «Սպորտինգի» մարզումներին

17:24 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
17:19 / 11.07.2025 • Թենիս

Սինե՞ր, թե՞ Ջոկովիչ. Ռոջեր Ֆեդերերի կանխատեսումը

16:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանի» արժեքները փոխվե՞լ են․ ինչու է Թեո Էռնանդեսը հեռացել ակումբից

16:26 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. Կիսաեզրափակիչի բոլոր գոլերը

16:11 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր․ Սպերցյանն առաջարկ է ստացել անգլիական ակումբից

16:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Արսեն Վենգերի պատասխանը Յուրգեն Կլոպին

15:53 / 11.07.2025 • Խառը մենամարտեր

Դանա Ուայթի երազանքների մենամարտը

15:10 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կալուկյանը գոլով նշեց նորամուտը եվրագավաթներում, Օտուբանջոն՝ «Փյունիկի» ռեկորդակիր. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
14:51 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Marca. «Ռեալը» համաձայնության է եկել Մունդիալի եզրափակիչը «Բեռնաբեուում» անցկացնելու վերաբերյալ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ