Արգենտինայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը համաձայնել է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Երկու ակումբները բանակցություններ են սկսել աշխարհի չեմպիոնի տրանսֆերի համար: «Չելսին» նույնիսկ պատրաստ է ավելի մեծ գումար վճարել Կատարում կայացած Մունդիալի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար, քան նշված է նրա պայմանագրում որպես հրաժարագին, որը կազմում է 120 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ արգենտինացին հուլիսից է խաղում պորտուգալական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: