Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» հետաքրքրված է ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիմայի ծառայություններով, տեղեկացնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել մեկ գոլ և կատարել երկու ասիստ:
Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո:
Կիսապաշտպանը նախկինում խաղացել է Սլովակիայի «Միխալովցեում», լեհական «Կրակովիայում»: