«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Պորտու», գրում է O Jogo պարբերականը։
Պորտուգալական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կիսապաշտպան Գաբրի Վեյգային ձեռք բերելն է։
«Պորտուի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Սպերցյանի շուրջ լուրը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մեր ակումբի քաղաքականությունն է չմեկնաբանել տարատեսակ լուրերը»։
Ավելի վաղ տեղեկություններ կային, թե «Պորտուն» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում է «Կրասնոդարի» հետ։