Logo

Անցնել աշխարհի կեսը և հայտնվել հայրենիքում. Ինչպե՞ս է Արգենտինան օգնում Հայաստանի հավաքականին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
23:00 / 15.06.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայից Հայաստան հեռավորությունը 14 հազար կիլոմետր է: Համեմատության համար՝ ինքնաթիռով աշխարհի ամենահեռու թռիչքը մոտ 15 հազար կիլոմետր է (Նյու Յորք - Սինգապուր կամ հակառակը):

Այդուհանդերձ, Հայաստանից 14 հազար կմ հեռավորության վրա գտնվող Արգենտինայում մոտավորապես 120 000 հայ է բնակվում: Արգենտինան ֆուտբոլային թոփ երկրներից է, և իհարկե այնտեղ հայերն էլ են ֆուտբոլով զբաղվում: Նրանցից մի քանի տաղանդավորներ տարբեր ժամանակներում հրավիրվել են Հայաստան և խաղացել ազգային հավաքականի կազմում: Նրանցից մեկը նորամուտը նշեց օրեր առաջ:

FastNews-ը ներկայացնում է արգենտինական ճանապարհով Հայաստանի հավաքականում հայտնված ֆուտբոլիստներին.

Մարսելո Դևանի՝ 2 խաղ

Հայկական ու արգենտինական ֆուտբոլների գլխավոր կապող օղակը «Դեպորտիվո Արմենիո» ակումբն է: Արգենտինայում գործող հայկական ակումբը, նրա ղեկավար Նորայր Նակիսը կամ տեղացի այլ հայեր հնարավորության դեպքում ֆուտբոլիստներ են ուղարկել Հայաստանի հավաքական:

Այդպիսի ֆուտբոլիստներից առաջինը կիսապաշտպան Մարսելո Դևանին էր: Նա 1999 թվականի հունվարին տեղափոխվեց «Երևան» ակումբ, իսկ սեպտեմբերին նորամուտը նշեց հավաքականում:

Նորամուտը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում էր Ռուսաստանի հավաքականի դեմ: Խաղավերջում հաշիվը ռուսների օգտին էր՝ 2:0, և գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանն արգենտինացուն փոխարինման դուրս բերեց 13 րոպեով: Դա հաշվի վրա ազդեցություն չունեցավ:

Մարսելոյի երկրորդ և վերջին խաղը Ֆրանսիայի դեմ էր՝ 4 օր անց: Աշխարհի չեմպիոնի դեմ մեր թիմը 40 րոպե հաշվի մեջ առջևում էր: 67-րդ րոպեին Դևանին մտավ խաղադաշտ, իսկ վայրկյաններ անց տեսավ, թե ինչպես է «Հրազդան» ստադիոնում գոլ խփում Զինեդին Զիդանը: Ամիսներ անց կիսապաշտպանը վերադարձավ «Դեպորտիվո Արմենիո», իսկ 2005-ին ավարտեց կարիերան:

Խոսե Անդրես Բիլիբո՝ 10 խաղ

Դևանիի հետ միաժամանակ Հայաստան էր տեղափոխվել նաև արգենտինացի պաշտպան Խոսե Անդրես Բիլիբոն: «Արարատում» ու «Փյունիկում» երեք տարի անցկացնելուց հետո 190 սմ հասակ ունեցող պաշտպանը հայկական անձնագիր ստացավ և սկսեց հրավիրվել ազգային հավաքական:

2002 թվականի նորամուտն Անդորրայի դեմ հաղթական ընկերական խաղում, իսկ պաշտոնականը՝ վերակառուցված «Հանրապետականում», որտեղ մեր թիմը քամբեք կատարեց Ուկրաինայի դեմ խաղում՝ 2:2:

Բիլիբոն 1 տարում հասցրեց մասնակցել 10 հանդիպման, որոնցից 7-ում մեկնարկային կազմում էր: Հետագայում արգենտինացին հանդես եկավ Բոլիվիայում, Էկվադորում, Պերուում և նույնիսկ Իսպանիայում, սակայն կարիերան ավարտեց, իհարկե, «Դեպորտիվո Արմենիոյում»: Իսկ Հայաստանի հավաքականում նրա վերջին խաղը 2003 թվականին էր:

Նորբերտո Բրիասկո Բալեկյան՝ 18 խաղ...

Հայկական ֆուտբոլում ամենաշատ քննարկումներ առաջացրած խաղացողներից մեկը հարձակվող է, որ կարիերայի ընթացքում 182 մրցավեճում 14 գոլ է խփել: Արդյոք նա հարկավո՞ր է մեր հավաքականին, թե՞ հարձակվողը կարող է այլ գործողություններով փոխհատուցել այդ գոլերը:

2021 թվականին բոլորն ապշած էին, որ Բալեկյանն «Ուրականից» տեղափոխվեց «Բոկա Խունիորս»: Արգենտինայում գրում էին, որ հիմնական պատճառներից մեկն այն է, որ Նորբերտոն «Բոկայի» դեմ խաղում այնքան լավ է հանդես եկել, որ ստադիոնում ներկա Դիեգո Մարադոնան նրան «գազան» է անվանել:

Բալեկյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր դրանից 3 տարի առաջ՝ 2018 թվականին: Նա արդեն 7 տարի է՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, սակայն ընդամենը 18 հանդիպման է մասնակցել: Այդ 14 հազար կիլոմետրն անցնել գալ և պատրաստ լինել խաղալուն հեշտ բան չէ: Գումարած Նորբերտոն վնասվածքներ շատ է ստանում, իսկ այդքան քիչ խաղերի մյուս պատճառներն են բարդ բնավորությունը և քիչ խաղաժամանակն ակումբում:

Միաժամանակ, այնպես չէ, որ Նորբերտոն շատ գոլային պահեր է ունեցել Հայաստանի հավաքականում: 18 խաղում նա 1 անգամ 11-մետրանոց է վաստակել, մեկ անգամ էլ կարող էր հերոսանալ Թուրքիայի դեմ մրցավեճում, բայց...

Այժմ Բալեկյանը վարձակալությամբ ելույթ է ունենում «Խիմնասիա» ակումբում, իսկ Հայաստանի հավաքականում չի խաղացել արդեն 15 ամիս:

Լուկաս Սելարայան՝ 22 խաղ...

Արգենտինական սփյուռքի օգնություններից ամենահաջողված օրինակը Լուկաս Սելարայանն է: Մինչև Հայաստան գալը նա արդեն Արգենտինայի առաջնության, մեքսիկական լիգայի և ամերիկյան MLS-ի աստղ էր: 2021 թվականի հոկտեմբերին Լուկասը Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց Իսլանդիայի դեմ ԱԱ-2022-ի ընտրական փուլի մրցավեճում և միանգամից գոլային փոխանցում կատարեց:

Բայց հետո մեր թիմը երկար ժամանակ ճգնաժամում էր, և Լուկասն էլ չէր կարողանում թիմին օգնել դուրս գալ այդ վիճակից: Ամեն ինչ փոխվեց Ալեքսանդր Պետրակովի նշանակումից հետո: Որոշիչ էր Ուելսի դեմ արտագնա խաղը, որտեղ Լուկասը 2 գոլ խփեց և ասիստ կատարեց: Դրանից հետո նա հետզհետե ստանձնեց հավաքականի առաջատարի դերն ընդհուպ մինչև 2024 թվականի նոյեմբեր:

Այս պահի դրությամբ, Լատվիայի դեմ արտագնա հանդիպումը վերջինն է նրա համար հավաքականում: Նա այդ օրը գոլային փոխանցում կատարեց: Բայց մեծ է հավանականությունը, որ Լուկասն այլևս ոչ միայն ասիստ չի կատարի հավաքականում, այլ նաև չի խաղա: Օրեր առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հայտարարեց, որ Լուկասը հրաժարվել է հավաքական գալուց՝ նախընտրելով գնալ արձակուրդ: Նման պահվածքը մարզիչը մեծ սխալ է համարում, և հավանական է, որ նա այլևս չի հրավիրի Սելարայանին: Այս պահի դրությամբ հարձակողական ոճի կիսապաշտպանը հավաքականում խփել է 5 գոլ և կատարել 3 ասիստ:

Թոմաս Ադորյան՝ 2 խաղ...

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանն ինքն է մեծ ջանքեր գործադրել՝ իր պատմական հավաքականում խաղալու համար: 2025 թվականի հունիսին նա նորամուտը նշեց և մասնակցեց Կոսովոյի ու Չեռնոգորիայի դեմ ընկերական հանդիպումներին:

Առաջին տպավորությունները լավն են: Խաղադաշտում նրա նվիրվածությունն ակնառու էր: Գուցե սա երկար ու հաջող ճանապարհի սկիզբն է:

Ի հավելումն՝

Օսկար Լոպես

Արգենտինան Հայաստանի ազգային հավաքականին հասցրել է նաև մեկ գլխավոր մարզիչ տրամադրել: «Բոկա Խունիորսի» նախկին ֆուտբոլիստ Օսկար Լոպեսը 1990-ականներին «Ռասինգի» գլխավոր մարզիչն էր, հենց այն ակումբի, որն այժմ Սուդամերիկանայի գործող չեմպիոնն է: 2002 թվականին Լոպեսը ստանձնեց սկզբում «Փյունիկի», այնուհետև Հայաստանի հավաքականի ղեկը: Երևանյան թիմի հետ նա չեմպիոն ու գավաթակիր դարձավ, սակայն հավաքականն այլ պատմություն է:

Երկրի գլխավոր թիմի ղեկին Լոպեսն ընդամենը 2 հանդիպում անցկացրեց: Ուկրաինայի դեմ 0-2-ից հետո մեր թիմը ոչ-ոքի կորզեց, իսկ Եվրոպայի ապագա չեմպիոն Հունաստանին պարտվեց՝ 0-2:

Դրանից հետո նա հեռացավ, բայց մնաց որպես Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին արտասահմանցի մարզիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

15:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպերցյանը խաղընկերների հետ ներկայացրել է Սուպերգավաթի հանդիպման նախավարժանքի համար հատուկ մարզաշապիկը

15:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Նրանք 21-ի փոխարեն 20 օր կհանգստանան». «Ռեալի»` Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը չի հետաձգվի

14:56 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մալիկ Թիլմանը` «Բայերի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:21 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ստեֆանո Պիոլին 6 տարի անց վերադարձավ «Ֆիորենտինա»

Պաշտոնական
13:54 / 12.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

13:26 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է «Վանին»

12:55 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Աթլետիկոն» ու «Տոտենհեմը» չեն բանակցում. տրանսֆերային պատմությունն ավարտված է

12:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել 86 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստին

11:54 / 12.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 12-ի խաղերի անոնսը

11:15 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Յուվենտուսը» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

10:48 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
2023թ. հոկտեմբերից որակազրկված Ալեխանդրո Գոմեսը նոր ակումբ ունի

Պաշտոնական
10:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Հիվանդությունն այլևս չի անհանգստացնում». Լուի վան Գալն ապաքինվել է քաղցկեղից

00:49 / 12.07.2025 • Թենիս

Ալկարասը` Սիների դեմ առաջիկա եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:10 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Ժոտան հավերժ կլինի մեր «20» համարը». «Լիվերպուլը» շրջանառությունից հանեց Դիոգուի խաղահամարը

Պաշտոնական
23:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ավելի քան 61 միլիոն եվրո. Էնթոնի Էլանգան` «Նյուքասլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:15 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

22:55 / 11.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:32 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
22:15 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ում մեկնարկեց պարտությունով

21:53 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները վստահ հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

21:33 / 11.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

20:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» նոր հարձակվող ունի

Պաշտոնական
20:25 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Կրակոցներ, բռնություն. կողոպտիչները մտել են աշխարհի չեմպիոն Մոլինայի կնոջ ծնողների տուն

19:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Քրիստալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից

Պաշտոնական
19:31 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում է

19:16 / 11.07.2025 • Ֆորմուլա 1

Daily Mail. «Ռեդ Բուլի»՝ պաշտոնանկ արված ղեկավարը կարող է խոշոր փոխհատուցում ստանալ

19:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան․ «Այժմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ ու պատրաստվում եմ նոր մրցաշրջանին»

18:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic․ Դյոկերեշը դավաճանված է զգում ու չի ցանկանում միանալ «Սպորտինգի» մարզումներին

17:24 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
17:19 / 11.07.2025 • Թենիս

Սինե՞ր, թե՞ Ջոկովիչ. Ռոջեր Ֆեդերերի կանխատեսումը

16:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանի» արժեքները փոխվե՞լ են․ ինչու է Թեո Էռնանդեսը հեռացել ակումբից

16:26 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. Կիսաեզրափակիչի բոլոր գոլերը

16:11 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր․ Սպերցյանն առաջարկ է ստացել անգլիական ակումբից

16:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Արսեն Վենգերի պատասխանը Յուրգեն Կլոպին

15:53 / 11.07.2025 • Խառը մենամարտեր

Դանա Ուայթի երազանքների մենամարտը

15:10 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կալուկյանը գոլով նշեց նորամուտը եվրագավաթներում, Օտուբանջոն՝ «Փյունիկի» ռեկորդակիր. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
14:51 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Marca. «Ռեալը» համաձայնության է եկել Մունդիալի եզրափակիչը «Բեռնաբեուում» անցկացնելու վերաբերյալ

14:20 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ասենսիոն տեղափոխվում է Թուրքիայի Սուպերլիգա

13:50 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ինչ է ասել Լուկա Մոդրիչը Վիտինյային

13:49 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Sky Germany. «Բարսելոնան» ամեն ինչ անելու է՝ Ռեշֆորդին ձեռք բերելու համար

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ