Մայիսի 25-ին Ռոզա Դավթյանը տոնել է 24-ամյակը։ Ծննդյան օրվա կապակցությամբ դերասանուհին հրապարակել է տոնական լուսանկարներ և խոստովանել իր մասին մի քանի փաստ։
«Առանց Պապա ապրելն ամենադժվարն է։
Էմոցիոնալ ոչ կայուն մարդ եմ։
Եթե ես դադարեցնում եմ հարաբերությունները հավանականությունը 0000.1 % է, որ նորից կշփվեմ տվյալ մարդու հետ։
Անսահման հպարտանում եմ, որ 20 տարեկանից ինքնուրույն եմ աշխատում իմ գումարը ու կարողանում եմ իմ կարիքները ինքս հոգալ։
Չափից դուրս վախում եմ հարազատ մարդու մահից։
Դիտավորյալ կարող եմ անտեսել բոլոր հաղորդագրությունները։
Պատրաստել չգիտեմ ու վախենամ երբեք չեմ էլ սովորի։
Անտանելի կարիերիստ եմ։ Չեմ պատկերացնում ինձ առանց աշխատանքի։ Պատրաստ եմ անդադար աշխատել։
Չեմ եղել եվրոպական երկրներում ու ինձ չի էլ ձգում։
Անսահման ատում եմ, երբ դիմացինս ինձ շողոքորթում է կամ շատ է շուրջս պտտվում, սկսում է վանել։
Երբ խմում եմ հավանական է, որ մինչև 7 ժամ կարող եմ անդադար լացել ու հետո բան չհիշել։
Մինև հիմա չգիտեմ չափից դուրս ավանդապաշտ եմ, թե ժամակակից։
Ոչ դպրոցում ոչ համալսարանում ոչ մի օր նախապես չեմ պատրաստվել դասերին։ Աշխարհի չափ ատում եմ պարտադրված սովորելը։
Քնած ժամանակ շատ բարձր խոսում եմ»։