Logo

As. «Ռեալը» դիտարկում է Տեո Էռնանդեսին վերադարձնելու տարբերակը

16:28 / 03.05.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» պաշտպան Տեո Էռնանդեսը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է As-ը։

«Արքայական ակումբում» դիտարկում են ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու տարբերակը։ Իսպանական գրանդում 27-ամյա եզրայինին համարում են ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուներից։

«Ռեալում» Էռնանդեսին նախապատվություն են տալիս` հաշվի առնելով նրա խաղային որակներն ու տարիքը։

Դրանից բացի, «Ռեալի» ղեկավարները հուսով են, որ ֆրանսիացին ֆինանսական մեծ պահանջներ չի ներկայացնի ու հեշտ կհարմարվի թիմին։

Տեո Էռնանդեսն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2017-19թթ., 23 խաղում կատարել 3 ասիստ։ 2019թ. ամռանը նա տեղափոխվել է «Միլան»։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ