«Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը:
Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»:
«Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական գրանդը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ վճարել ֆուտբոլիստին: