Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պայմանագիրը, հայտնում է AS-ը:
Արգենտինացի մասնագետի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը և մադրիդյան ակումբում ցանկանում են ևս երկու տարով երկարաձգել այն:
Չնայած Չեմպիոնների լիգայի արգելքը չհաղթահարելուն, Սիմեոնեն շարունակում է վայելել ակումբի ղեկավարության վստահությունը: Ակումբում կարծում են, որ արգենտինացի մասնագետը լավագույն տարբերակն է թիմի համար:
Դիեգո Սիմեոն «Աթլետիկոն» գլխավորել է 2011 թվականի դեկտեմբերի 23-ին և ակումբի հետ նվաճել 8 տիտղոս: