Լոյդ Գլասփուլն ու Ջուլիան Քեշը նվաճեցին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց զուգախաղի չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում բրիտանացի թենիսիստները 6-2, 7-6 (7-3) հաշվով հաղթեցին Ռինկի Հիջիկատա (Ավստրալիա) - Դավիդ Պել (Նիդերլանդներ) զույգին։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևեց 1 ժամ 24 րոպե։
Ժամը 19:00-ից հեռուստաալիքի եթերում կլինի կանանց մենախաղի Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, չորրորդ ռակետ) - Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ, 12-րդ ռակետ) եզրափակիչը։
Գլասփուլն ու Քեշը կարիերայում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի առաջին տիտղոսը նվաճեցին՝ ATP-ի դասակարգման աղյուսակի տղամարդկանց զուգախաղում վաստակելով 2000 միավոր։ Նրանք հուլիսի 14-ի թարմացումից հետո կդառնան համապատասխանաբար երրորդ ու չորրորդ ռակետները։