ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուրջին քաղաքում հուլիսի 15-24-ը կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը, որը կպայքարի 1500 մետր մրցատարածությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մկրտչյանը Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր է այդ մրցատարածությունում, դարձել է Բալկանյան երկրների ու Եվրոպայի փոքր երկրների առաջնությունների հաղթող։ Հունիսին կայացած Բալկան երկրների առաջնությունում նա սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ գրանցելով 3 րոպե 41,89 վայրկյան։
Երվանդ Մկրտչյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։ Շուտով մրցավայրում կլինի անվանի արագավազորդ Վահագն Ջավախյանը:
Աթլետիկայի աշխարհի առաջնությանը հայտավորվել է 192 երկրի շուրջ 1900 մարզիկ-մարզուհի։