Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի վինգեր Էդեն Ազարը հայտնել է, որ ֆուտբոլում տեսած լավագույն գոլը պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի՝ Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի խաղում խփած երկրորդ գնդակն է:
«Տեսածս լավագույն գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» դեմ խաղում: Մեկ րոպեից ավելի ծափահարում էի՝ հեռուստացույցի առջև կանգնած»,- բելգիացու խոսքը մեջբերում է Sport Brief-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Արքայական ակումբը» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել, իսկ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը դուբլ էր ձևակերպել:
Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ամենատիտղոսակիր թիմում՝ «Ռեալում», ելութ է ունեցել 2009-2018թթ.-ին և 450 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: