ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբում Պորտուգալիան կընդունի 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային, իսկ չորրորդ խմբում մրցաշարի գործող չեմպիոն և Եվրո-2024-ի հաղթող Իսպանիան կհյուրընկալվի Սերբիային: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Պորտուգալիա - Խորվաթիա
Պորտուգալիա. Կոշտա, Դալո, Դիաշ, Ինասիու, Մենդեշ, Սիլվա, Ֆերնանդեշ, Վիտինյա, Նետու, Լեաու, Ռոնալդու:
Խորվաթիա. Լիվակովիչ, Գվարդիոլ, Պոնգրաչիչ, Շուտալո, Սոսա, Կովաչիչ, Յակիչ, Բատուրինա, Մարիո Պաշալիչ, Մոդրիչ, Կրամարիչ:
Սերբիա - Իսպանիա
Սերբիա. Ռայկովիչ, Երակովիչ, Միլենկովիչ, Պավլովիչ, Իլիչ, Լուկիչ, Նեդելջկովիչ, Սամարջիչ, Ժիվկովիչ, Բիրմանչևիչ, Յովիչ:
Իսպանիա. Ռայա, Կուկուրելյա, Լապորտ, Լե Նորման, Կարվախալ, Ռուիս, Սուբիմենդի, Օլմո, Ուիլյամս, Յամալ, Այոզե Պերես:
Պորտուգալիա - Խորվաթիա խաղը կլինի Fast Sports-ի, իսկ Սերբիա - Իսպանիա հանդիպումը` Fast Sports 1-ի ուղիղ եթերում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: