Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է Caught Offside-ը:
20-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բարսելոնան» 100 միլիոն եվրո է գնահատում է Ֆատիին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի ակումբներ կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ՝ իմանալու տրանսֆերի հավանականությունը:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Ֆատին մասնակցել է 20 խաղի, խփել 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: