Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում կայացած հերթական «Էլ Կլասիկոյում» գերգոլառատ պայքարում 4-3 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
«Բլաուգրանան» 14-րդ րոպեից պարտվում էր 0-2 հաշվով, սակայն կարողացավ քամբեք անել։
Կատալոնական թիմից դուբլ գրանցեց Ռաֆինյան, դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Էրիկ Գարսիան ու Լամին Յամալը։ «Արքայական ակումբից» հեթ-տրիկ ձևակերպեց Կիլիան Մբապեն։
«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 82-ի, առաջին տեղում է և առաջնության ավարտից 3 տուր առաջ 7 միավորով գերազանցում է 75 միավորով երկրորդ տեղում մնացած «Ռեալին»։
Իսպանիայի Լա լիգա, 35-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»` 4-3
Էրիկ Գարսիա, 19, Լամին Յամալ, 32, Ռաֆինյա, 34, 45 - Կիլիան Մբապե, 5 (11մ), 14, 70
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։