Հայտնի է՝ որքան փոխհատուցում կստանա Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն, եթե պաշտոնանկ արվի, հայտնում է The Telegraph-ը:
Եթե անգլիական ակումբը որոշի հեռացնել ավստրալացի մասնագետին, ապա ստիպված կլինի 5 միլիոն եվրո վճարել պայմանագիրը խզելու համար, ևս 3 միլիոն կվճարի Եվրոպա լիգայի հաղթողի տիտղոսը նվաճելու համար՝ որպես հավելավճար:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում «Տոտենհեմը» զբաղեցրել էր 17-րդ տեղը, սակայն Եվրոպա լիգան հաղթելու շնորհիվ հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում: