Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է 2023/24 մրցաշրջանում ամենաբարձր հեղինակություն ունեցող ակումբ ու ստացել է Reputation D’Or մրցանակը, հայտնում է «Լոս Բլանկոսի» պաշտոնական կայքը։
Սպորտի համաշխարհային ասոցիացիայի (WSA) նախագահ Թոմաս Դի Ջանանտոնիոն հատուկ միջոցառման ժամանակ մրցանակը հանձնել է «Արքայական ակումբի» ինստիտուցիոնալ հարաբերությունների գծով տնօրեն Էմիլյո Բուտրագենյոյին։
«Մրցանակը շնորհվում է 2020 թվականից։ Այս տարի այն ճանաչում է մեր ակումբի օրինակելի հեղինակությունը և դրական ազդեցությունը։ Այս մրցանակն ընդգծում է, թե ինչպես է ակումբն օգտագործում իր հարթակները՝ բարեգործություններին աջակցելու, խաղադաշտից դուրս ժառանգություն ստեղծելու, ինչպես նաև սոցիալական առաջընթացի նկատմամբ իր նվիրվածության համար»,- նշված է «Ռեալի» հայտարարության մեջ։
El Real Madrid recibe el premio Reputation D'Or 2023/24.
— Real Madrid C.F. (@realmadrid) June 6, 2025