Նիդերլանդական ՊՍՎ-ի ու Խորվաթիայի ազգային հավաքականի վինգեր Իվան Պերիշիչը, հնարավոր է, տեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Bild-ը:
Հանսի Ֆլիկը ցանկանում է հրավիրել խորվաթ ֆուտբոլիստին, որը կարող է Կատալոնիա տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:
Պերիշիչն ու Հանս-Դիտեր Ֆլիկը համատեղ աշխատել են Մյունխենի «Բավարիայում»: Գերմանացի մասնագետին դուր է գալիս այն, որ խորվաթ վետերանը կարող է հանդես գալ մի քանի խաղային դիրքերում: