
«Բարսելոնան» ուշագրավ միջոց է մտածել իր ֆուտբոլիստներին կորոնավիրուսի վտանգի մասին հիշեցնելու համար:
AS-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի հանդերձարանի հատուկ հատվածում, որտեղ ՔՈՎԻԴ-19-ի հետ վերաբերյալ զգուշացումներ են տեղադրվում, փակցված է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարակվելու մասին լուրի վերնագիրը:
«Ռոնալդուն կրկին դրական թեստ է հանձնել և չի խաղալու «Բարսայի» դեմ», – գրված է եղել 2020-ի աշնանը AS-ի գրած լուրի վերնագրում:
Պորտուգալացին կորոնավիրուսով վարակվելու պատճառով չի մասնակցել 2020/2021 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպմանը (0:2):