«Լիվերպուլը» միացել է Ֆլորիան Վիրցի համար մղվող տրանսֆերային պայքարին, հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:
Այս շաբաթ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը Մայքլ Էդվարդսի գլխավորությամբ մեկնել է Բոսթոն՝ հանդիպելու Fenway Sports Group-ի սեփականատերերի հետ: Նպատակն է եղել հասկանալ՝ ակումբն ունի՞ համապատասխան ֆինանսներ՝ տրանսֆերն իրականացնելու համար:
Հաղորդվում է, որ «Բայերը» 150 միլիոն եվրո է պահանջելու Ֆլորիան Վիրցի տրանսֆերի համար: