Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նոր մրցաշրջանում կհագնի «10» համարի մարզաշապիկը, հաղորդում են L'Équipe-ը, ESPN-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղահամարի խնդրանքով չի դիմել «Արքայական ակումբին»։ Որոշումը կայացրել է իսպանական գրանդի ղեկավարությունը, որը նման մտքեր ունեցել է դեռ 2024 թվականի ամռանը, երբ Մբապեն միացավ թիմին։
Հարձակվողը դրական է վերաբերվում խաղահամարի փոփոխությանը, «Ռեալը»՝ առավել ևս, քանի որ կկարողանա գումար վաստակել Մբապեի նոր խաղահամարով մարզաշապիկների վաճառքից:
2024/25 մրցաշրջանում Կիլիան Մբապեն հանդես է եկել «9» համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ ակումբում «10» համարի մարզաշապիկն ազատվել է Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո: