Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» մրցելու է Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ:
Առաջին խաղը կկայանա Հայաստանում հուլիսի 8-ին կամ 9-ին, իսկ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին կամ 16-ին:
Ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա հունիսի 20-ին։