Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։
Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական ասիստ է կատարել` օգնելով գոլով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։
27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։