Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կտեղափոխվի «Միլան», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Խորվաթ ֆուտբոլիստը համաձայն է կարիերան շարունակել «Ռոսոներիի» կազմում։ Իտալական գրանդը վստահ է, որ արդեն հունիսի 4-ին պայմանագիր կստորագրի 39-ամյա Մոդրիչի հետ։ Վատագույն դեպքում դա տեղի կունենա 48 ժամվա ընթացքում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` վետերան ֆուտբոլիստի համաձայնագիրը նոր ակումբի հետ կլինի 1 տարով։
Մոդրիչն ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալից» կհեռանա աշխարհի ակումբային առաջնությունից հետո։