Աշխարհի նորընծա չեմպիոն, Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան քննադատել է Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, որի հետ 2014-2015 թվականներին աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Վան Գալն ասել է, որ ես քչերից եմ, որոնք քննադատել են իրեն, սակայն եղել են նաև այլ խաղացողներ: Հիշում եմ՝ Ռիբերին Վան Գալի գլխավորությամբ «Բավարիայում» գրեթե մեկ տարի մնաց պահեստայինների նստարանին: Երբ մարզիչը հեռացավ, Ֆրանկը դարձավ աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն ու քիչ էր մնում ստանար «Ոսկե գնդակը»: Կարծում եմ՝ այլևս ավելացնելու ոչինչ չկա»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Անխել դի Մարիան հոլանդացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 32 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 12 ասիստ: