Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա մարոկկացի կիսապաշտպան Զաքարիա Մակնունի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մակնունն իր ֆուտբոլային կրթությունը ստացել է բելգիական «Էյպեն» և «Ստանդարդ» ակումբների ակադեմիաներում, հետո տեղափոխվել է Մարոկկոյի «Ռաջա Կասաբալանկա» ակումբ:
Այնուհետև նա իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Էմիրեյթս Քլաբ» և «Ալ Համրա» ակումբներում, նաև իսպանական «Ատլետիկո Մարբելիայում»: Նրա նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ-Վաշմն» է:
Մակնունը հանդես է եկել Մարոկկոյի երիտասարդական հավաքականում: